Հունվարի 1-ին Երևանում պլանետարիում կբացվի

Հունվարի 1-ին Երևանում պլանետարիում կբացվի

PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ին Երևանում՝ Անգլիական այգում պլանետարիում կբացվի: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից, ասվում է Պլանետարիումի ֆեյսբուքյան էջում:

Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմար պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:

«Հատկապես ներկայումս շատ կարևոր է երեխաների ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտությունները, որպեսզի մեր երկրում աճեն ավելի շատ ինժեներներ, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագա զարգացումը: Պլանետարիումը հիանալի կրթական ծրագիր է պարունակում Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարներից և «Պալենատարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերից»,-ասել է Գրիգոր Մաշուրյանը:

Պլանետարիումը պլանավորում է անցկացնել նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:

Երևանում առաջին պլանետարիումը բացվել է 1952-ին՝ Կապույտ մզկիթում: 1980-ին այն տեղափոխվել է նոր շենք և գործել է մինչև 1990-ականների սկիզբը, հետո փակվել է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---