ՀՀ-ում օտարերկրացի ուսանողների 41%-ը ԵՊԲՀ-ում է սովորում

ՀՀ-ում օտարերկրացի ուսանողների 41%-ը ԵՊԲՀ-ում է սովորում

PanARMENIAN.Net - Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողների 41 %-ը ԵՊԲՀ-ում է սովորում: Այդ մասին ասվում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նշվում է, որ Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացի ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։

«Հանրապետության 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն` միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հանրապետությում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը։ Փաստորեն, միայն 1 բուհում սովորում է օտարերկրացիների 41%, իսկ մնացած 59%-ը՝ մնացած 67 բուհում»,-գրել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---