Ճարտարապետական մի քանի արվեստանոց բարձրաձայնել են ոլորտի խնդիրները18 դեկտեմբերի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ճարտարապետական նախագծային պատվերներում անթույլատրելի է պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց ուղղակի և անուղղակի ուղղորդումը կամ անմիջական մասնակցությունը: Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի մի խումբ անհատ ճարտարապետներ ու ճարտարապետական արվեստանոցներ՝ անդրադառնալով նախագծային գործունեությանը տարբեր պաշտոնյաների ներգրավվածությանը վերաբերող քննարկումներին: Ճարտարապետները կոչ են անում ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և տեղական ինքնակառավարման մյուս մարմիններին բացառել պետական կամ համայնքային ծառայողների անհատական կամ փոխկապակցված անձանց միջոցով նախագծային գործընթացներին մասնակցությունը։ Հայտարարությամբ նրանք առաջարկել են ներդրումային նախագծերի քննարկման գործընթացները կազմակերպել հնարավորինս բաց ու թափանցիկ՝ ապահովելով մրցակցային գործընթացը և նախաձեռնել ոլորտի խորքային բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն նախանշվող շինարարության ոլորտի աճի կայուն զարգացմանը։ Իրենց հայտարարությամբ ճարտարապետները նշել են նաև, որ սատարում են Հայաստանի ճարտարապետների պալատի նախաձեռնած բարեփոխումներին՝ գործընկերներին հորդորելով համախմբվել պալատի շուրջ, պահանջել հետևողականություն և բարեփոխումների շարունակականություն։ «Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք՝ ճարտարապետներս պարտավոր ենք ուղղել նախկինում թույլ տված սխալները և մեր քաղաքացիների համար գեղեցիկ ու ներդաշնակ քաղաքներ և երկիր ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |