Քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ղրիմ չվերթների իրականացման հայտ չի ստացել

Քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ղրիմ չվերթների իրականացման  հայտ չի ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ղրիմ չվերթների իրականացման հայտ չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Քաղավիացիայի կոմիտեն նման հայտ չի ստացել, մեզ չեն դիմել նման հայտով: Քննարկումներ չեն եղել, երբ հայտը լինի, կլինեն քննարկումներ»,- հայտնեցին քաղավիացիայի կոմիտեից:

Ավելի վաղ ԶԼՄ-ում տեղեկություն էր տարածվել, որ Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Երևանից թռիչքներ իրականացնել Ռուսաստանի 3 ուղղություններով՝ այդ թվում նաև դեպի Ղրիմ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---