Ստամբուլում բացել են Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչ Ջիվանշիրի հուշաքարը

Ստամբուլում բացել են Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչ Ջիվանշիրի հուշաքարը

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը: Ջիվանշիրը եղել է 1918թ. Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։

Ոչ այնքան մարդաշատ բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ Հաջիյեվը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը և Ստամբուլի փոխնհանգապետ Համդի Ուսթան, հայտնում է Ermenihaber-ը

Հաջիևը հուշաքարի տեղադրումը կարևորել է այն հույսով, որ օրական 2 մլն զբոսաշրջիկ կտեսնի ու կիմանա Ջիվանշիրի մասին:

Հուշաքարը տեղադրվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հենց այն վարում, որտեղ 1921թ. հուլիսի 18-ին հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարել է Ջիվանշիրին։

Թուրքիայի պետական լրատվական Anadolu գործակալությունը հայտնում է, որ հուշաքարի տեղադրմանն օժանադակել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանը, Ստամբուլի քաղաքապետարանը և Թուրքիայի արտգործանախարարությունը։

Միսաք Թորլաքյանն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրքական բանակի զինծառայությունից, հեռացել է լեռները։ 1915-1918թթ. ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին։ 1918 թվականին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին։ Հետագայում անցել է Բաթում, Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1921 թվականի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկների ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։

1921 թվականի հոկտեմբերի 6-ին անգլիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ Նույն թվականի նոյեմբերին մեկնել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---