ՀՀ-ում ինտերնետը կաթվածահար էր Google-ի գլոբալ խափանման պատճառով

ՀՀ-ում ինտերնետը կաթվածահար էր Google-ի գլոբալ խափանման պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանով մեկինտերնետի միացման լուրջ խնդիրներ են առաջացել: Պատճառը, հավանաբար, մի շարք եվրոպական երկրներում Google-ի գլոբալ խափանումն էր:

Մոտ 1 ժամ չեն աշխատել Facebook-ն ու Google-ի ծառայությունները՝ Gmail-ը, Youtube-ը, Google Analytics-ը, Google Play-ը և այլ: Այժմ աշխառանքը վերականգնվում է:

Ըստ Google-ի ինտերակտիվ քարտեզի՝ խնդիրներ են առաջացել Իռլանդիայում, Անգլիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայի հյուսիսում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ուկրաինայում, Բելառուսում, մասնակիորեն՝ նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունգարիայում, Հունաստանում, և Թուրքիայում:

Ucom-ը տեղեկացնում է, որ խափանման հետևանքով հայաստանյան օգտատերերին բազմաթիվ ծառայություններ հասանելի չեն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---