Թրամփը Սենատում իմպիչմենտի գործով անհապաղ լսումներ է պահանջում

Թրամփը Սենատում իմպիչմենտի գործով անհապաղ լսումներ է պահանջում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհապաղ դատական լսումներ է պահանջել Սենատում իր իմպիչմենտի հարցով: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր աքաունթում:

«Այն բանից հետո, երբ դեմոկրատները թույլ չտվեցին պատշաճ դատավարություն անցկացնել Պալատում, առանց փատաբանների, առանց վկաների, հիմա էլ ուզում են ուղղորդել Սենատին, թե ինչպես է պետք անցկացնել լսումը: Իրականում նրանք ոչ մի ապացույց չունեն, դրանք երբեք չեն էլ հայտնվի: Ես անհապաղ դատավարություն եմ պահանջում»,-գրել է նա, հայտնում է «Վեդոմոստին»:

Թրամփը նշել է, որ դեմոկրատներին Ներկայացուցիչների պալատում չի հաջողվել ոչ մի քվե ստանալ հանրապետականներից:

Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ է հայտարարել նախագահին երկու մեղադրանքով՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի դատավարությանը խոչընդոտում:

2020-ի հունվարին ԱՄՆ Սենատը կորոշի պետք է արդյոք Թրամփին հեռացնել պաշտոնից: Այդ նպատակով Սենատում դատավարություն կանցկացվի, սենատորները երդվյալ ատենակալները կլինեն, իսկ Ներկայացուցիչների պալատի անդամները՝ մեղադրող կողմը: ԱՄՆ Սենատում մեծամասնությունն, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, հանրապետականներինն է:

Դոնալդ Թրամփի իմպիչմենտը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ստիպել է Ուկրաինայի կառավարությանը հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---