Բելառուսում մահապատիժ է իրականացվել. Մարդասպանը գնդակահարվել է20 դեկտեմբերի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Բելառուսում գնդակահարվել է կալանավոր Ալեքսանդր Օսիպովիչը, որը մեղավոր է ճանաչվել 2 կանանց սպանության մեջ:Այդ մասին հայտնել է Մոգիլյովի շրջանի դատախազ Օլգա Իվանովան, որը որպես մեղադրող է հանդես եկել դատարանում: Ըստ Իվանովայի, Գերագույն դատարանի դատավճռից հետո, որն անփոփոխ է թողել մահապատիժը, Օսպիովիչը ներման խնդրանքով դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, սակայն, այն չի բավարարվել, գրում է Deutsche Welle-ն: Ըստ գործի նյութերի, Օսպիովիչը 2 ծանոթ կանանց հետ ալկոհոլի օգտագործումից և վիճաբանությունից հետո ծեծի է ենթարկել նրանց: Նրանք փակվել են լողասենյակում՝ փորձելով փրկվել, սակայն տղամարդը, զինվելով մուրճով և դանակներով, կարողացել է մտնել լողասենյակ: Դրանից հետո նա մուրճով, դանակով և ձեռքերով 77 հարված է հասցրել կանանցից մեկին, իսկ մյուսին՝ 16 հարված դանակով և ձեռքերով, այդ թվում 2 հարված գլխի և պարանոցի շրջանում: Երկուսն էլ տեղում մահացել են: Բելառուսը Եվրոպայի և ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ պահպանվել է մահապատիժը, որն ըստ սահմանադրության կիրառվում է որպես ծայրահեղ պատժամիջոց առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ մշտապես դատապարտում են մահապատժի կիրառումը Բելառուսում: Մահապատիժը Բելառուսում իրագործվում է գնդակահարության միջոցով: Հարազատներին, որպես կանոն, չեն հայտնում գնդակահարության մասին և վերջին տեսակցություն չեն տրամադրում: Նրանց չի հանձնվում նաև մահապատժի ենթարկվածի դին, իսկ հուղարկավորության վայրը գաղտնի է պահվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |