Թուրքական ակումբն ուզում է վարձակալել Մխիթարյանին

Թուրքական ակումբն ուզում է վարձակալել Մխիթարյանին

PanARMENIAN.Net - Թուրքական «Գալաթասարայը» իտալական «Ռոմային» առաջարկել է վարձակալել Հենրիխ Մխիթարյանին և հարձակվող Նիկոլա Կալինիչին:

Այս մասին հայտնում է Armfootball.com-ը՝ Hurriyet.com.tr-ի վրա հղումով:

Նշվում է, որ իտալական ակումբը պատասխանել է՝ երկուսին էլ մտադիր է թիմում պահել նույնիսկ վարձակալության ավարտից հետո:

Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», իսկ Կալինիչինը` Մադրիդի «Ատլետիկոյին»:

Թիմերը բանակցում են կիսապաշտպան Սթվեն Նզոնզիի վարձակալությունը նախապես ավարտելու մասին: Ֆրանսիացին «անկարգապահ պահվածքի» պատճառով հեռացվել է թուրքական թիմի կազմից և ակումբը ցանկանում է նրան վաղաժամ վերադարձնել Հռոմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---