Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն անցնում է  ուժեղացված ծառայության

PanARMENIAN.Net - Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հանձնարարել է դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ և համատեղ պետք է արվի ամեն ինչ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնականությունն ապահովելու համար։

Անչափահասների գործերով ծառայողներին հանձնարարվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաներին հակահասարակական արարքներից զերծ պահելու համար՝ պարզաբանելով անչափահասների կողմից տարբեր տեսակի հրագործական իրերի կիրառման վտանգավորությունը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է անհանդուրժող լինել ու ներողամտություն չցուցաբերել օրինախախտ վարորդների նկատմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---