ՌԴ-ն $3 մլրդ կվճարի Ուկրաինային Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ

ՌԴ-ն $3 մլրդ կվճարի Ուկրաինային Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը գազի հարցի վերաբերյալ եռակողմ բանակցությունների արդյունքում համաձայնություն է տվել $3 մլրդ պարտքը վճարել Ուկրաինային, ըստ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Անդրեյ Երմակը։

«Մենք տուն ենք վերադառնում շատ լավ նորություններով։ Մենք կունենանք տարանցման պայմանագիր Ուկրաինայի համար շահավետ պայմաններով։ Այդ պայմանավորվածությունների շնորհիվ Ուկրաինան կստանա 3 մլրդ պարտքը Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ»,-ասել է նա, գրում է Ինտերֆաքսը։

2018-ի փետրվարի ավարտին Ստոկհոլմի արբիտրաժը «Նաֆտոգազի» և «Գազպրոմի» միջև երկու արբիտրաժային վեճի արդյունքներով պարտավորեցրել էր ռուսական ընկերությանը $2,56 մլրդ վճարել՝ հաշվի առնելով տոկոսները այդ գումարը հասել է $3 մլրդ-ի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---