Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացած անձը ձերբակալվել է

Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացած անձը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է: Այս լուրը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Վերջինս տեղեկացրել է՝ Մկրտչյանի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ավելի վաղ ոստիկանությունը տեսանյութ էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել: Վարուժան Մկրտչյանն արձագանքել էր տարածված տեսանյութին՝ ասելով. «Տեսանյութում ես եմ, զենքն էլ՝ «սուվենիր» էր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---