Ստեփանակերտում բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրին է տեղադրվել

Ստեփանակերտում բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրին է տեղադրվել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում բացվել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրին:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Նախագահը կարևորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:

Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լևոն Հայրապետյանի հարազատները, այլք:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման գործով ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացրեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ և ավելի ուշ վախճանվեց բանտում։

Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորել էին «մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»:Հայրապետյանը համարվում է ամենախոշոր ներդրողներից մեկը Լեռնային Ղարաբաղում։ Նա մի շարք խոշոր բարեգործական նախագծեր է իրականացրել, որոնք ուղղված էին Արցախի սոցիալական և տնտեսական զարգացմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---