13-ամյա հայ շախմատիստը լավագույն արդյունքն է գրանցել Մ16 պայքարում

13-ամյա հայ շախմատիստը լավագույն արդյունքն է գրանցել Մ16 պայքարում

PanARMENIAN.Net - 13-ամյահայ շախմատիստը լավագույն արդյունքը ցույց տվեց մինչև 16 տարեկանների պայքարում:

Զագրեբում ավարտված միջազգային խոշոր մրցաշարում հաջողության է հասել պատանի 13-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, մինչև 16 տարեկանների պայքարում ցույց է տվել լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի, ասվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում։

Մրցաշարին մասնակցում էին 18 երկրների 166 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ։

Օհանյանը նաև 86 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Զագրեբի մրցաշարի հաղթող է դարձել բազմափորձ խորվաթ գրոսմայստեր Կոժուլ Զդենկոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---