Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի ՀՖՖ նախագի պաշտոնում. Նա պաշտպանում է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը

Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի ՀՖՖ նախագի պաշտոնում. Նա պաշտպանում է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը

PanARMENIAN.Net - «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին Խորեն Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն՝ հավելելով, որ պաշտպանելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր հանդիպել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Արմենի հետ միասին արձանագրեցինք, որ հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ ունենք նույնական տեսլական։ Չնայած որոշ հարցերում մենք ունենք տարբերվող մոտեցումներ, սակայն քննարկման արդյունքում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ընդհանուր առմամբ կարող ենք համատեղ ուժերով հայկական ֆուտբոլը դուրս բերել նոր մակարդակի»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ամեն ինչ կանի, որ Արմեն Մելիքբեկյանին հաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին իրենք զրուցել են։

ՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողովում։ ՀՖՖ ղեկավարի պաշտոնի համար այս պահին երկու թեկնածու կա՝ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---