ՀՀ նախագահ. Արցախում ընտրությունները եռակի արժեք ունեն հայ ժողովրդի համար

ՀՀ նախագահ. Արցախում ընտրությունները եռակի արժեք ունեն հայ ժողովրդի համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում ընթացող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հայտարարել է, որ Արցախում 2020-ին կայանալիք ընտրությունները կրկնակի կամ եռակի արժեք ունեն ամբողջ հայ ժողովրդի համար, որովհետև այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է հայկական կողմի համար:

«Քաջալերում եմ, որպեսզի այսպիսի համատեղ նիստերը հաճախ տեղի ունենան և գուցե ավելի ընդլայնված կազմով, պարոն վարչապետ, որովհետև մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում և չեն ավարտվում, իհարկե, ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ նաև արցախյան հիմնահարցի լուծման շրջանակում: Դրանք շատ ավելի լայն են, Դուք ինքներդ նշեցիք, և ասենք՝ մթերքների անվտանգության խնդիրը, կիբերանվտանգության, նոր տեխնոլոգիաների, երկրի տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները: Ողջունում եմ ձեզ բոլորիդ, հաջողություններ եմ մաղթում ձեր այսօրվա և ընդհանրապես առօրյա աշխատանքում: Արցախին էլ մաղթում եմ արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք օրինակ կծառայեն բոլորի համար՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամներն են և նաև նույնիսկ նրանց համար, որոնք մեր երկու հանրապետությունների բարեկամները չեն»,-ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

Ընթերցեք նաև.Երևանում ընթանում է ՀՀ և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---