Մելիքբեկյան․ Բացառում եմ, որ Մխիթարյանը չհրավիրվի հավաքական

Մելիքբեկյան․ Բացառում եմ, որ Մխիթարյանը չհրավիրվի հավաքական

PanARMENIAN.Net -

Հայաստանի ֆոuտբոլի ֆեդերացիայի նորընտրի նախագահ Արմեն Մելիքբեկյանը բացառել է հավաքականի գործող ավագ Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու հավանականությունը։ Ավելի վաղ նման հավանականության մասին խոսել էր ֆուտբոլիստի մայր Մարինա Թաշչյանը։

«Հնարավոր չէ նման բան։ Ա՝ Ես չեմ կարող նման բան մտածել անգամ, և բ՝ կազմն ընտրում է մարզիչը։ Ես չեմ պատկերացնում մարզչի, ով Մխիթարյանին այսօր չհրավիրի հավաքական։ Կարծում եմ, դա էմոցիոնալ հայտարարություն էր։ Հարգում ու սիրում եմ Մարինա Թաշչյանին, բայց նման բան գոյություն չունի», - շեշտել է նա։

Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանը սուր քննադատության էր ենթարկել ՀՖՖ-ում կայացած ընտրությունները՝ դրանք խայտառակ շոու անվանելով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---