ԵԱՏՄ-ն ծխախոտի շուկայում ակցիզային հարկեր կսահմանի 2024-ից

ԵԱՏՄ-ն ծխախոտի շուկայում ակցիզային հարկեր կսահմանի 2024-ից

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության երկրների փոխնախագահները ստորագրել են համաձայնագիր՝ ծխախոտային արտադրանքների հարկային ակցիզային քաղաքականության ոլորտում:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ԵԱՏՄ մամուլի ծառայության վրա հղումով:

Ենթադրվում է, որ 2024-ից ծխախոտի համար ակցիզի ազգային դրույքը հաշվարկելիս ԵԱՏՄ անդամները կհիմնվեն հազար ծխախոտի դիմաց €35 գումարից՝ ոչ ավելի, քան 20% շեղումով:

«Համաձայնագիրը հնարավորություն է տալու համաչափեցնել ծխածոտի ակցիզային հարկերի դրույքաչափը՝ պայմաններ ապահովելով ԵԱՏՄ շուկայի գործունեության համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ծխախոտի ակցիզային դրույքաչափերի աստիճանական և փուլային կարգավորումը կօգնի զսպել ծխախոտի ապօրինի շուկայի զարգացումը:

ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---