Արգելել ճայթուկների վաճառքը. ԱՆ առաջարկն է

Արգելել ճայթուկների վաճառքը. ԱՆ առաջարկն է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարույթունն առաջարկում է արգելել ճայթուկների վաճառքը։

Այս մասին ասվում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ԱՆ-ի կողմից քննարկման ներկայացված նախագծում, որով նախատեսում է կարգավորել հրավառությունների և ճայթուկների օգտագործման կարգը։

Նախատեսվում է կարգավորում, որով տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Իսկ դրանց հետ վարվելը պահանջելու է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների համապատասխան որակավորում, տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Նախատեսվում է նաև փոխել հրավառությունների արգելման ժամերը։ Նախկին ժամը 23:00-ից մինչև 7:00-ի փոխարեն, կարգելվեն հրավառություն իրականցնել 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն:

Նախագծով՝ առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը տուգանվելու է 250,000 դրամով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքը կրկին կատարելու դեպքում վաճառողը կտուգանվի 500,000 դրամով։

«Հաշվի առնելով ճայթուկների օգտագործման հետևանքով երեխաների ինքնավնասման դեպքերի հիման վրա արձանագրված փաստերը` անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծերով առաջարկվող փոփոխությունները և հստակ իրավական կարգավորման առարկա դարձնել հրավառությունները, այդ թվում` ճայթուկները, դրանց վաճառքին, իրացմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սահմանել այդ պահանջները չպահպանելու համար նախատեսված պատասխանատվություն»,- նախագծում նշել է առողջապահության նախարարությունը։

Նախագիծը կգործի միայն կառավարության քննարկմանը ներկայացվելուց և Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---