Փաշինյանը «հեռակա» հեգնել է Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը

Փաշինյանը «հեռակա» հեգնել է Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ Զինված ուժերի կողմից նոր ձեռքբերված ՍՈւ 30 օդանավում:

«Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը»,-գրել է Փաշինյանը:

2011 թվականին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին, ասել էր, որ ինքը կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը:

Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնացել են խոցել Ստեփանակերտում վայրէջք կատարող քաղաքացիական օդանավերը՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ չի մեկնաբանի այդ հայտարարությունը:

«Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա. ես կանեմ իմ հայտարարությունը: Այդ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու»,-ասել էր Սարգսյանը։

Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթ այդպես էլ չի իրականացվել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---