Թովմասյանի փաստաբան. Դեկտեմբերի 30-ի հարցաքննությունը չի կարող կայանալ

Թովմասյանի փաստաբան. Դեկտեմբերի 30-ի հարցաքննությունը չի կարող  կայանալ

PanARMENIAN.Net - ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ դեկտեմբերի 30-ին նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ այսօր ժամը 10:30-ին նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ, քանի որ պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում և բացակայում է հանրապետությունից, իսկ ես ունեմ նախապես նշանակված դատական նիստեր: Այս մասին մենք տեղեկացրել ենք նախաքննական մարմնին և միջնորդել ենք պարոն Թովասյանի հետ իրականացվելիք քննչական գործողությունը հետաձգել և նշանակել Ամանորի տոներից հետո»,-պարզաբանել է փաստաբանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահին: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ: Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):Թովմասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական ճնշում բարձրագույն դատարանի նկատմամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---