Տոնոյան. Մեր բանակն այսուհետ միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ

Տոնոյան. Մեր բանակն այսուհետ միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ

PanARMENIAN.Net - Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվել է մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ այդ թվում նորագույն զինատեսակներով համալրմամբ, զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։

Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Ամանորի շնորհավորական ուղերձում:

«Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության և Հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով»,-ասվում է Տոնոյանի ուղերձում։

Նախարարի խոսքով՝ 2019-ին արվել է իր համար ամենակարևորը՝ փոխվել են շատ ընկալումներ, լուծվել խրթին թվացող շատ խնդիրներ ու լայն քայլ է կատարվել նոր որակի բանակ ունենալու ճանապարհին։

«Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինութունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը»,-ասվում է նախարարի ուղերձում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---