Տոնական օրերին մինչև 18 տարեկանների մուտքը թանգարաններ անվճար է

Տոնական օրերին մինչև 18 տարեկանների մուտքը թանգարաններ անվճար է

PanARMENIAN.Net - Ամանորյա միջոցառումների շրջանակում 2020-ի հունվարի 1-5-ը, ժամը 12:00-17:00-ը մինչև 18 տարեկանների մուտքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար:

Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետևյալ թանգարաններում՝

Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00

Հայաստանի ազգային պատկերասրահ - ժամը 12:00-18:00

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան- ժամը 12:00-17:00

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-ժամը 12:00-17:00

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ- ժամը 12:00-17:00

Հովհաննես Թումանյանի թանգարան- ժամը 12:00-17:00

Սերգեյ Փարաջանովի թանգարան- ժամը 12:00-17:00

Երվանդ Քոչարի թանգարան- ժամը 12:00-17:00

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)- ժամը 12:00-17:00:

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում ծնողներին և ուսուցիչներին տոնական օրերին երեխաների հետ այցելել մշակութային հաստատություններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---