ԱԱԾ. 60 հանգուցյալի հարազատից մոտ 2,1 մլն դրամ կաշառք է վերցվել

ԱԱԾ. 60 հանգուցյալի հարազատից մոտ 2,1 մլն դրամ կաշառք է վերցվել

PanARMENIAN.Net - «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը, աշխատակիցների օժանդակությամբ առանձնապես խոշոր՝ 2.1 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է վերցրել 60 հանգուցյալի հարազատից:

Այս մասին հայտնում են ազգային անվտանգության ծառայությունից՝ հավելելով, որ բաժնի վարիչին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«ՀՀ առողջապահության նախարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող աշխատակիցների օժանդակությամբ, պետական միջոցների հաշվին կատարվող դիակի դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում, մեկ միասնական դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 60 հանգուցյալների ազգականներից որպես կաշառք վերցրել է 30-35.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ ստանալով առանձնապես խոշոր՝ 2.1 մլն ՀՀ դրամի չափով կաշառք»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---