ԵՄ երկրների ԱԳ նախարարները հունվարի 10-ին Իրանի վերաբերյալ հանդիպում կունենան 7 հունվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է ԵՄ անդամ 28 երկրի ԱԳՆ ղեկավարների արտահերթ հանդիպումը Բրյուսելում։ Այդ մասին Twitter-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ես մեր անդամ պետությունների ԱԳ նախարարների արտահերթ հավաք եմ կազմակերպելու հունվարի 10-ին, օրվա երկրորդ կեսին՝ քննարկելու համար վերջին իրադարձություններն Իրաքում և Իրանում։ ԵՄ-ն իր դերակատարումը կունենա տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում», - հայտարարել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ որոշ աղբյուրների, քննարկվելու է նաև Իրանի հետ միջուկային գործարքը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք հանդիպմանը հրավիրված է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Հունվարի 10-ին այդ նույն հարցերը քննարկվելու են Եվրահանձնաժողովի արտահերթ հանդիպմանը, իսկ հունվարի 14-ին՝ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստում՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով։ Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |