Իրանը վրեժի 13 տարբերակ է մշակել Սոլեյմանիի սպանության համար 7 հունվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը ներկայացրել է վրեժի 13 տարբերակ՝ ԱՄՆ կողմից Բաղդադում իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանի սպանության համար։ Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Ալի Շամհանին։ «Այսօրվա դրությամբ ԱԽ-ում ներկայացվել է Սոլեյմանիի սպանության համար վրեժի 13 տարբերակ»,-հայտնում է ՏԱՍՍ-ը Fars-ի վրա հղումով։ Շամհանին հավելել է, որ «դրանցից ամենամեղմը նույնիսկ կարող է պատմական մղձավանջ դառնալ ԱՄՆ համար»։ Ըստ նրա, «ամերիկացիները գիտեն, որ խոցելի են Իրանի պատասխանի համար»։ «Եթե ԱՄՆ ուժերը չցանկանան ինքնուրույն հեռանալ տարածաշրջնից, մենք կստիպենք նրանց դա անել»,-ասել է Իրանի ԱԽ քարտուղարը։ Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |