ՀՀ ԱԳՆ. Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի թվում հայեր չկան

ՀՀ ԱԳՆ. Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ ցավակցել էր զոհերի հարազատներին և ընտանիքներին։

Հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել:

Ինքնաթիռում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---