«Լիդիանը» հանվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից

«Լիդիանը» հանվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից

PanARMENIAN.Net - Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշել է փետրվարի 5-ից հեռացնել «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ բորսայի կայքի, նման որոշման պատճառը ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանությունն է։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցվել է:

2018-ի կեսից «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանական և քաղաքացիական շրջանակները շարունակում են արգելափակած պահել դեպի լեռ տանող ճանապարհները: Կոմիտեի վարույթում գտնվող քրգործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

Նոյեմբերին ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---