#գործկա․ ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում

#գործկա․ ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունում թափուր աշխատատեղեր կան՝ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում իրականացվում է հաստիքների համալրման գործընթաց:

Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, պահանջվում են հետևյալ ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետներ՝

• Էներգետիկա և միջուկային անվտանգություն,

• Գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն,

• Պետական գնումներ,

• Առողջապահություն, սոցիալական ապահովություն, բնապահպանություն, քաղաքաշինություն և տարածքային կառավարում,

• Ֆինանսա-տնտեսական, հաշվապահական հաշվառում և աուդիտ,

• Հարկային և մաքսային,

• Տնտեսական անվտանգություն:

Օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հաստիքները համալրելու համար կարող է դիմել մինչև 30 տարեկան ՀՀ այն քաղաքացին, ով՝

1. Ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան:

2. Անցել է պարտադիր զինծառայություն՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և բուհ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինպատրաստություն և հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաև` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց:

3. Տիրապետում է հայերենի։

4. Ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

ԱԱԾ-ում աշխատանքի չի կարող ընդունվել այն քաղաքացին, ով՝

1. Դատական կարգով ճանաչվել է անմեղսունակ:

2. Դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

3. Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար:

4. Չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրհետապնդում:

Թափուր հաստիքները համալրելու համար թեկնածուները կարող են ներկայացնել դիմում ԱԱԾ։ Մանրամասների համար կարելի է զանգահարել 015562735, 010589089 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---