Երևանի համար վերելակները հետագայում կգնվեն մրցութային կարգով

Երևանի համար վերելակները հետագայում կգնվեն մրցութային կարգով

PanARMENIAN.Net - Երևանի համար նախատեսված վերելակների մյուս խմբաքանակը կգնվի մրցութային կարգով, PanARMENIAN.Net -ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 2020-ին Երևանում նախատեսված 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինվի 500-ը: Դա կարվի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ և համայնքի միջոցներով:

«Քաղաքային իշխանությունը տնտեսած միջոցները և բյուջեի՝ սպասվածից ավելի եկամուտների մի մասբ ուղղում է այս ծրագրին` ավելացնելով նախօրոք հայտարարված ծավալը», - նշեց խոսնակը:

Կարապետյանն ավելացրեց նաև, որ առաջիկայում կուսումնասիրվեն բազմաբնակարան շենքերը, կկազմվի փոխարինման ենթակա վերելակների ցանկը և կհայտարարվի գնման մրցույթ։

«Մրցույթի արդյունքում կիմանանք, թե որ երկրի արտադրության վերելակներ են, ինչ պարամետրերով և այլն», - նշեց Կարապետյանը:

2020-ին տեղադրվող 500 վերելակը բելառուսական արտադրության է: Դրանք հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

2019-ին մայրաքաղաքի 10 վարչական շրջանում փոխարինված 20 նոր վերելակն արդեն գործարկվել է: Երևանում փոխարինման ենթակա է մոտ 3500 վերելակ: մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---