ԱՄՆ-ն ռուսական ռազմանավին մեղադրել է Իրանի մերձակայքում «ագրեսիվ մոտեցման» մեջ

ԱՄՆ-ն ռուսական ռազմանավին մեղադրել է Իրանի մերձակայքում «ագրեսիվ մոտեցման» մեջ

PanARMENIAN.Net - Արաբական ծովի հյուսիսային հատվածում ռուսական ռազմանավը «ագրեսիվ մոտեցել է» ամերիկյան USS Farragut էսկադրոնային ականակրին: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի 5-րդ ռազմածովային նավատորմի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Այդ նավատորմի պատասխանատվության տակ են գտնվում Հնդկական օվկիանոսը և Պարսից ծոցը:

Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դեպքը գրանցվել է հունվարի 9-ին «սովորական գործողությունների» ընթացքում: Ռուսական նավն ամերիկյանից գտնվել է մոտ 55 մ հեռավորությամբ:

Նշվում է, որ Farragut-ը 5 կարճ նախազգուշացնող ազդանշան է տվել՝ ահազանգելով բախման վտանգի մասին և պահանջել ռուսական նավից պահպանել անհրաժեշտ հեռավորությունը: Ռուսական նավը սկզբում հրաժարվել է փոխել ուղղությունը, բայց ի վերջո հեռացել է: Ամերիկյան կողմի համոզմամբ՝ ռուսական նավի՝ միջազգային նորմերին հակասող մոտեցումն առաջացրել է նավերի բախման վտանգ:

Ռուսական կողմը նշել է, որ ամերիկյան և ռուսական նավերը մոտեցել են Իրանի տարածքում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին: Այն պայմանավորված է եղել Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ:

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրթիռակոծման արդյունքում սպանվել էր «Ղոդս» ստորաբաժանման իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

Photo. AFP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---