Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանի դեմ քրգործ չի հարուցվի

Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանի դեմ քրգործ չի հարուցվի

PanARMENIAN.Net - Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, «Հայկական ժամանակին» ասել է Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»,- ասել է Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ արարքը վարչական պատասխանատվության ենթակա է Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը), ինչի մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Շահեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանում Նժդեհի արձանը ներկելու դեպքի:

Հրապարակման հիման վրա ոստիկանությունում սկսվել էր նյութերի նախապատրաստումը։ Հաջորդ օրը Շահեն Հարությունյանը հրավիրվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ կատարածի վերաբերյալ բացատրություն տալու։ Դեկտեմբերի 13-ին հասցված վնասի չափը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---