ԻՀՊԿ-ն իր վրա է վերցրել ուկրաինական օդանավի խոցման պատասխանատվությունը. Պատճառը մարդկային սխալն է

ԻՀՊԿ-ն իր վրա է վերցրել ուկրաինական օդանավի խոցման պատասխանատվությունը. Պատճառը մարդկային սխալն է

PanARMENIAN.Net - Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար Boeing 737-ը խոցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականի սխալի պատճառով:

Փաստը հաստատել է ԻՀՊԿ-ի ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեն սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Currenttime.tv-ն:

Նա մանրամասնել է ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին՝ նշելով, որ հակաօդային պաշտպանության համակարգը կարծել է, թե ինքնաթիռը թևավոր հրթիռ է:

Հաջիզադեի խոսքով՝ օպերատորը տեսել է շարժվող օբյեկտը և որոշում կայացնելու համար ունեցել է 5 վայրկյան: Գեներալը նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը տեղադրվել էին աղետից մի քանի ժամ առաջ:

«Մենք ատանձնում ենք կատարվածի պատասխանատվությունը և պատրաստ ենք ընդունել իշխանության կայացրած ցանկացած որոշում»,- ասել է զինվորականը՝ հավելելով, որ օպերատորն ինքն է «ցանկացել մահանալ», երբ իմացել է, թե ինչ է կատարվել:

Նա նշել է, որ Իրանի քաղավիացիայի կոմիտեն, որը նախկինում հայտարարել էր, որ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը հրթիռի հարվածը չէ, գործել է իրենց կողմից տրված ինֆորմացիայի հիման վրա՝ չիմանալով հրթիռի հետ կապված պատահարի մասին:

«Նրանք մեղավոր չեն: Այդ մենք են մեղավոր»,- ասել է Հաջիզադեն՝ նշելով որ հարվածի մասնակի պատասխանատվությունն ընկնում է նաև ամերիկյան կողմի վրա:

Նրա խոսքով կոնֆլիկտի հավանականությունն աննախադեպ էր, ԱՄՆ-ն հայտարարել էր, որ հարվածելու է Իրանին, երկրի հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումները 100%-ով պատրաստ էին:

Հունվարի 11-ին Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով: Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել էր, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել են։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որը մինչև այս Իրանը կտրականապես հերքում էր։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---