Լևոն Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է. Նա կալանքի տակ է

Լևոն Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է. Նա կալանքի տակ է

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, նույն ինքը՝ «Ալրաղացի Լյովիկը» շարունակում է մնալ կալանքի տակ, Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին հղումով հայտնում է «Փաստինֆո»-ն: Վերջինիս արտահանձնման գործընթացը շարունակվում է։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

2019-ի նոյեմբերի 21-ին նա հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լևոն Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն է եղել: Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Սարգսյանը Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել էր իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---