Warner Bros.-ը կնկարահանի «Հարրի Փոթերի» շարունակությունը

Warner Bros.-ը կնկարահանի «Հարրի Փոթերի» շարունակությունը

PanARMENIAN.Net - Warner Bros. կինոստուդիան կնկարահանի Հարրի Փոթերի մասին պատմության շարունակությունը, հայտնում է Afisha.ru-ն՝ We Got This Covered պորտալին հղումով: Գործողությունը կծավալվի «Հարրի Փոթերի և մահվան պարգևները» երկրորդ մասի իրադարձություններից 20 տարի անց:

Ֆիլմի գլխավոր հերոսները կլինեն Հարրի Փոթերի կրտսեր որդին՝ Ալբուս Սեվերուս Փոթերը, և Վոլան դե Մորտի դուստրը, որը կփորձի վերակենդանացնել հորը: Նախորդ ֆիլմերում նկարահանված դերասաններից շատերը կմասնակցեն նկարահանումներին: Որպես սցենարիստ կարող է հանդես գալ վիպաշարի հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը:

Չի բացառվում, որ սիքվելը կվերածվի Ալբուս Սեվերուսի մասին սերիալի, սակայն այդ լուրը դեռ հաստատում չունի:

2019-ի ամռանը տեղեկություններ տարածվեցին, որ ստուդիան մտադիր է «Հարրի Փոթերի» մոտիվներով փրիքվել սերիալ նկարահանել, սակայն Ջոան Ռոուլինգը հերքեց դրանք՝ սերիալի գործողությունը տեղի է ունենալու Հոգվարթսում և Եվրոպայի մի քանի երկրներում: Սյուժեի մանրամասները չեն հրապարակվել, սակայն ենթադրվում էր, որ սերիալում միանգամայն նոր կերպարներ կհայտնվեն, իսկ «Հարրի Փոթերի» հետ այն միավորված կլինի գործողության վայրով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---