ԱՏՁՄ-ի ղեկավարը՝ ԿԳՄՍ նախարարին. Իր պես նախարարներ շատ ենք ունեցել

ԱՏՁՄ-ի ղեկավարը՝ ԿԳՄՍ նախարարին. Իր պես նախարարներ շատ ենք ունեցել

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իր ղեկավարած նախարարության տվյալներին, ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար Կարեն Վարդանյանը:

Ըստ Panorama.am-ի՝ նա անդրադարձել է իր հարցազրույցի վերաբերյալ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններին:

Ավելի վաղ Վարդանյանն նշել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Նրա խոսքով՝ դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «սաբոտաժի դասական օրինակն է»: Արայիկ Հարությունյանը մեկնաբանել էր այս հայտարարությունը՝ նշելով, որ Վարդանյանը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 մլն դրամի վերջին գումարները՝ 3 մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար:

«Վեց աշխատանքային օր առաջ մենք 800 մլն դրամ չենք ստացել, այդ գումարները ստացել ենք մի քանի ամիս առաջ՝ 284 լաբորատորիա հիմնելու համար։ Չգիտեմ, թե ինչ գումարի մասին է խոսքը»,- ասել է Վարդանյանը՝ չբացառելով, որ հնարավոր է՝ այդ գումարից մի փոքր մաս մնացել է, իսկ 6 օր առաջ վերջին փոխանցումն են արել։

Վարդանյանի խոսքով՝ բյուջեում չկա մի տող, որ այս տարի լաբորատորիաներ են ստեղծվելու։ Նա նշել է նաև, որ արդեն 2 տարի է՝ իրենց կազմակերպությունը անվանափոխվել է:

«Այսինքն, նախարարությունը պայմանագիր է կնքում՝ չիմանալով, թե ում հետ, հետո էլ, կարծես թե, ակնարկում է, որ մեր կազմակերպությունն ինձ տնօրինությունից հանի՞։ Կարծում եմ, որ դա ցածր կարգի մարդու որակ է։ Ըստ էության՝ շանտաժ է անում՝ տնօրենին հանեք, որ փող տանք»,- ասել է Վարդանյանը՝ մեկնաբանելով Հարությունյանի խոսքը, թե ԱՏՁՄ-ի հետ, թե՝ առանց, ԿԳՄՍՆ-ն շարունակելու է ՀՀ դպրոցները «Արմաթ» լաբորատորիաներով հագեցնել։

2014-ին ընդունված՝ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրով Հայաստանի մի շարք քաղաքների և գյուղերի դպրոցներում գործում են ինժեներական խմբակներ: Այժմ ՀՀ, Արցախի և Վրաստանի տարածքում գործում է 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ ավելի քան 7500 երեխա անվճար ինժեներական կրթություն է ստանում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---