Իրանում ինքնաթիռի կործանման գործով ձերբակալվածներ կան

Իրանում ինքնաթիռի կործանման գործով ձերբակալվածներ կան

PanARMENIAN.Net - Իրանում կործանված ուկրաինական Boeing 737-ի գործով ձերբակալվածներ կան, հայտարարել է երկրի դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլին:

Առավել մանրամասն տեղեկություններ առայժմ նա չի հրապարակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հարյուրավոր քաղաքացիներ Իրանի մայրաքաղաք Թեհրանում դուրս էին եկել փողոց՝ պահանջելով պատժել բոինգի կործանման մեղավորներին:

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր, զոհվել էր 176 մարդ։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որն Իրանը կտրականապես հերքում էր։

Արդեն ամսի 11-ին, սակայն, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով: Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր վրա վերցրեց ավիավթարի ամբողջ պատասխանատվությունը՝ նշելով, որ ուկրաինական ինքնաթիռի խոցումը Իսլամական հեղափոխության պահապաններրի կորպուսի սխալն է, նրանք կարծել են, թե ինքնաթիռը թևավոր հրթիռ է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---