Ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց նորից ցույց են անում

Ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց նորից ցույց են անում

PanARMENIAN.Net - Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց՝ պահանջելով թույլ տալ վերասարքավորելու նպատակով աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան։

Ցուցարարների խոսքով՝ ՊԵԿ բարձր օղակների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառույցի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի գործողությունները սոցիալական դժգոհության են առաջացնում, հայտնում է Aysor.am-ը։

«Մարդիկ պրոֆեսիոնալ չեն։ Որ ասում են դեղնակտուց, դա է։ Իրականում փորձ չունեն», - ասել է ցուցարարներից մեկը։

Մեկ այլ ցուցարար նշել է, որ դեկտեմբերի 26-ին ավտոմեքենա հայտարարագրել է 20 հազար դրամով, իսկ ահա արդեն ամսի 30-ին՝ մեկ այլ մեքենա 160 հազարով։

«Հիմա արդեն պետք է տանեմ, հայտարարագրման համար 12 հազար եվրո՞ տամ։ Գյումրիում մի «բրոկեր» է աշխատել։ Ո՞վ է տեսել, որ փողը գրպանում՝ մարդը «բրոկերին» խնդրի գործ անի, բայց հերթի պատճառով չանի։ Ոնց որ փողով մտնես խանութ, ասես՝ սիգարետ տվեք, վաճառողը հերթի պատճառով չտա», - օրինակ է բերել մեկ այլ ցուցարար։

Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին՝ հաշվի առնելով, որ 2020-ի հունվարի 1-ից տրանսպորտային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը փոփոխվելու են, 2019-ին ՀՀ ներմուծված և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ավտոմոբիլների համար հարկավոր է նաև ներկայացնել նախնական հայտարարագիր՝ մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս պարագայում 30 օրում վերամշակման գործողություններն ավարտելուց հետո արդեն ձախակողմյան ղեկով փոխված ավտոմեքենան մաքսային մարմիններին բացթողնման ներկայացնելու դեպքում կկիրառվեն նախնական հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը:

Նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից սկսած 30 օր հետո կիրառվելու են 2020-ի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---