Փայլան. Չնայած հայ զինվորի սպանության գործով դատավճռին՝ Թուրքիայում ատելության մթնոլորտը պահպանվում է

Փայլան. Չնայած հայ զինվորի սպանության գործով դատավճռին՝ Թուրքիայում ատելության մթնոլորտը պահպանվում է

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է այդ երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ սպանված ազգությամբ հայ Սևակ Բալըքչըի գործով դատարանի նոր որոշմանը: Նրա խոսքով՝ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, երկրում, այնուամենայնիվ, դեռ շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը:

Բալըքչըն սպանվել էր 2011-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:

«Սևակ Բալըքչըն սպանվել է 9 տարի առաջ ապրիլի 24-ին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը նրա սպանությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման»,-ասել է մեջլիսի հայազգի պատգամավորը, հայտնում է Ermenihaber-ը:

Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում ականատես եղան նրան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժեց ազատազրկմամբ:

Փայլանը նշել է նաև, որ Թուրքիայում դեռ չկա այնպիսի միջավայր, որի շնորհիվ ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ կարվեն:

«Ուստի անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,- ընդգծել է նա:

Պատգամավորը հուսով է, որ վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում:

«13 տարի է, ինչ շարունակվում է Հրանտ Դինքի դատական գործը: Այս շաբաթ շարունակելու ենք Հրանտ Դինքի համար պայքարը»,- եզրափակել է Փայլանը:

2013-ին դատարանի որոշմամբ Աղաօղլուի արաքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Նա, այդպիսով, ազատազրկվել էր 4.5 տարով, բայց Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր որոշումը: Արդյունքում Վերաքննիչը բավարարել էր բողոքարկման հայցը:

Սևակ Բալըքչըի դատական գործը բողոքարկվել և կրկին քննության էր դրվել 2018թ.: Նոր դատավճռի արդյունքում մեղադրյալ Աղաօղլուին կալանավորել են հենց դատական նիստի ժամանակ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---