Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է14 հունվարի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը՝ ժամը 13։00։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր, փոխանցում է Aysor.am-ը։ Միհրան Պողոսյանը չի ներկայացել նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք դրսևորում դատավարության մասնակիցների հանդեպ։ Դանիբեկյանի խոսքով՝ ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, դատարանը գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել։ Նախորդ նիստին ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |