Հայ աշակերտները Ղազախստանի միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել14 հունվարի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայ աշակերտները Ղազախստանում միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել մաթեմատիկա , ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ նրանք Երևանի ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտներն են: Ոսկե մեդալն ինֆորմատիկայից ստացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Աբելյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը, Կարեն Բաղդասարյանը,Եվա Հունանյանը, Կարեն Մոսոյանը, Սամվել Անդրեասյանը, Էմիլ Կոստանյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Չթչյանը, Վաչագան Դիլանյանը, Էլեն Պետիկյանը, Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը: Գոգյանը հավելել է, որ առաջին անգամ թիմերի կազմում ընդգրկվել է 3 աղջիկ: 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-14 Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |