Թլիկում չընտրված միակ թեկնածուն նորից ուզում է համայնքապետ դառնալ

Թլիկում չընտրված միակ թեկնածուն նորից ուզում է համայնքապետ դառնալ

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում հունվարի 19-ին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին առաջադրվել է նաև նախորդ ընտրությունների միակ թեկնածու, գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը, տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

2019-ի դեկտեմբերի 8-ին կայացած ընտրություններում Սալոյանը համայնքապետի միակ թեկանծուն էր եղել և չէր ընտրվել: Նրա օգտին քվեարկել էր 9 մարդ, դեմ՝ 13։ Ընտրելու իրավունք ունեցող 127 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել էր 22-ը։ Կառավարության որոշմամբ համայնքում նոր ընտրություններ են նշանակվել:

Թլիկ համայնքում գրանցված 2 թեկնածուից մյուսս ՀԿԿ-ական Ալիկ Մատոյանն է:

Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հունվարի 7-ին, կավարտվի հունվարի 17-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---