ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մանվել Գրիգորյանին. Ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել  են Մանվել Գրիգորյանին. Ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հունվարի 14-ին այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և փաստաբանների հետ:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ: Առանձնազրույցի ընթացքում Գրիգորյանի գիտակցությունը, ըստ ՄԻՊ ներկայացուցիչների, պարզ էր։

Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա մշտական բժշկական հսկողության տակ է և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ ուշադրության կենտրոնում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է: Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---