Վանեցյանը խոսել է անվտանգությանը սպառնացող վտանգների մասին

Վանեցյանը խոսել է անվտանգությանը սպառնացող վտանգների մասին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երկրի անվտանգության սպառնալիքներին, որոնց մասին խոսել էր ավելի վաղ:

«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,- նշել է նա:

ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարարությունում պատճառների մասին խոսելիս Վանեցյանը, մասնավորապես, նշել էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---