ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ակնայի հատվածում

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ակնայի հատվածում

PanARMENIAN.Net - Արցախի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումը կանեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---