Պուտինն առաջարկել է փոխել ՌԴ սահմանադրությունը

Պուտինն առաջարկել է փոխել ՌԴ սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մի քանի փոփոխություն կատարել սահմանադրությունում՝ նշելով, որ նոր սահմանադրություն ընդունելու կարիք, սակայն, չկա: Նա առաջարկել է նաև քվեարկություն անցկացնել փոփոխությունների ամբողջ փաթեթի վերաբերյալ:

Ըստ Պուտինի՝ ՌԴ սահմանադրությունը երկրի տարածքում պետք է գերակա լինի միջազգային իրավունքի նկատմամբ, հայտնում է «Կոմերսանտը»: Առաջարկներից ոմանք վերաբերվում են խորհրդարանին ավելի լայն նախաձեռնություններ տալուն։

Նախատեսվում է իրավունք տալ Պետդումային հաստատել վարչապետի թեկնածությունը, սակայն, նախագահն իրավունք կունենա պաշտոնանկ անել նրան: Նաև Պետդուման կկարողանա հավանություն տալ փոխվարչապետների և նախարարների թեկնածություններին: Իսկ «երկրի անվտանգության համար կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք» չպետք է օտարերկրյա քաղաքացիություն, կամ այլ երկրներում ապրելու իրավունք ունենան:

Ըստ առաջարկների՝ նախագահության թեկնածուն պետք է առնվազն 25 տարեկան լինի և չունենա այլ պետության քաղաքացիություն:

Խոսելով նախագահության ժամկետների այժմ գործող՝ ոչ ավել, քան 2 անգամ անընդմեջ, սկզբունքից, Պուտինը նշել է, որ հարցը սկզբունքային չի համարում, սակայն կողմ է դրան։

Առաջարկվում է նաև ամրագրել կենսաթոշակների կանոնավոր ինդեքսավորումը, ուժեղացնել նահանգապետների և պետական խորհրդի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դերը:

Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ամենամյա ուղերձով ՌԴ Դաշնային ժողովին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---