«Մատանիների տիրակալը» սերիալի դերասանական կազմը հայտնի է

«Մատանիների տիրակալը» սերիալի դերասանական կազմը հայտնի է

PanARMENIAN.Net - Amazon ստուդիան Հեռուստատեսության քննադատների ասոցիացիայի հանդիպման շրջանակում հրապարակել է «Մատանիների տիրակալը» սերիալի դերասանական կազմը:

Նախկինում արդեն հայտարարված Ջոզեֆ Մոուլի, Մարկելա Կավենայի, Մաքս Բոլդրիի, Մորֆիլդ Քլարկի, Էմա Հորվաթի և Ռոբերտ Արամայոյի հետ մեկտեղ նախագծում կնկարահանվեն Օվայն Արթուրը («Անողոք արևը»), Նազանին Բոնիադին («Նմանակը»), Թոմ Բաջը («Խափանում»), Իսմաել Քրուզը («Մանդալորցին»), Տայրո Մուհաֆիդինը, Սոֆիա Նոմվետեն, Մեգան Ռիչարդսը («Դեգերումների ծարավը»), Դիլան Սմիթը («Իմ անունն է գիշեր»), Չարլի Վիկերզը («Մեդիչիներ. Ֆլորենցիայի տիրակալները») և Դենիել Վեյմանը («Ջենթլմեն Ջեկ»):

Այժմ Նոր Զելանդիայում «Մատանիների տիրակալի» ընթերցումներ են: Թոլքինի ստեղծագործությունների բազմասերիանոց ադապտացիայի նկարահանումների մեկնարկը նախատեսված է 2020-ի փետրվարին, հայտնում է Kinopoisk-ը:

Սյուժեն հայտնի չէ: Գործողությունը կծավալվի Երկրորդ դարաշրջանում՝ «Մատանու եղբայրության» իրադարձություններից առաջ: Միաժամանակ, Միջերկրում հայտնվել և անկում է ապրել Նումենոր պետությունը, էլֆերի և Սաուրոնի միջև մշտական պատերազմներ են ընթանում, ստեղծվել է Մատանու համիշխանությունը: Մյուս բոլոր մանրամասները Amazon-ը թաքցնում է:

Առաջին 2 էպիզոդը կնկարահանի Խուան Անտոնիո Բայոնան: Պատրիկ ՄաքՔեյնն ու Ջոն Դ. Փեյնը գրել են սցենարը Բրայան Կոգմանի հետ միասին:

«Մատանիների տիրակալը» անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպ, ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1954-1955 թվականներին Լոնդոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---