Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է, հայտնում է նրա փաստաբանական խումբը:

Նշվում է, որ հունվարի 14-ին բուժօգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկները սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտություն են տեսել։ Հունվարի 15-ի առավոտյան Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայում գտնվում է հսկողության տակ։

Գագիկ Խաչատրյանը 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ «պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով»։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---