ԿԳՄՍՆ․ Հուշարձան-շենքերի բնակիչներն իրավունք չունեն պատուհաններն իրենց ճաշակով փոխել ու դրսում լվացք կախել

ԿԳՄՍՆ․ Հուշարձան-շենքերի բնակիչներն իրավունք չունեն պատուհաններն իրենց ճաշակով փոխել ու դրսում լվացք կախել

PanARMENIAN.Net - Հայաստանի հուշարձան-շենքերում ապրող ցանկացած քաղաքացի իր բնակարանում որևէ փոփոխություն անելուց առաջ նախ պետք է դիմի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խորհրդատվության համար:

Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և իրազեկման արշավ է մեկնարկել:

Պարզվում է՝ բնակիչներն իրավունք չունեն ինքնուրույն փոխել հուշարձան շենքի պատուհանները, պատշգամբից լվացքի պարաններ կախել, պատերն այլ գույնով ներկել: Եթե բնակարանի պատուհանները փայտից են, ապա պետք է պիտանելությունը կորցնելու դեպքում նույնատիպ փայտով փոխարինվեն, եթե մետաղյա են, ապա համապատասխան տեսքով մետաղյա դարձվեն:

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նշել է, որ առայժմ իրազեկում են, հետագայում նպատակ ունեն ավելի խիստ լինել: Ավելի ուշ նախատեսվում է նաև պարտավորագրեր ստորագրել հուշարձան-շենքերի բնակիչների հետ:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածի՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով (50,000-80,000 դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150,000-200,000 դրամ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---