Դատախազությունը կքննարկի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու նպատակահարմարությունը

Դատախազությունը կքննարկի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու նպատակահարմարությունը

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը դատական նիստ է նախաձեռնել՝ քննարկելու ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Այս մասին ասել է Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, փոխանցում է Pastinfo.am-ը։

«Հունվարի 14-ին՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,- ասել է Խաչատրյանը:

Մանվել Գրիգորյանը հունվարի 12-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նա մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---